Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա


Տեր Հայրը թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր. Տեր Մարկոս քահանա
Հուլիս 18 23:51 2025

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է. «Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է:

 

Եվ բնավ կապ չունի՝ այդ անձը ՔՊ-ակա՞ն է, թե՞ ոչ:

 

Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու:

 

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր»: