Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ


Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ
Հուլիս 18 21:04 2025

Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլոր գիտեն, բայց այն ֆանտաստիկ երևակայությունն ու այլասերված միտքը, որը քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգն են կառուցում, բազում բռնապետներ պարզապես կերազեին:

 

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը հրաժարվում է ամբողջական ձայնագրություններ հրապարակել կամ եղածը միջազգային փորձաքննության ենթարկել, նրանք ավելի առաջ են գնացել. յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն է համարում թեման ըստ ճաշակի ու երևակայական թռիչքի զարգացնել:

 

Իշխանությունն, առավել քան երբևէ, շատ հստակ հանրությանն ազդակ է հղել առ այն, որ երբ ուզի, ում ուզի մի հոդված կգտնի և ազատությունից կզրկի»,- նշել է պատգամավորը։