Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ. ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյան


Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ. ապագան այսօր է. Նիկոլ Փաշինյան
Հուլիս 16 12:13 2025

Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Կարևորագույն հնարավորությունը, ըստ նրա, Հայաստանի հարատևության տեսական թեզը գործնական իրականություն դարձնելն է։

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը լայնորեն ընդունվում է հայ ժողովրդի շրջանում։

 

«Հայաստանի միջազգային հեղինակությունն անշեղորն աճում է, Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում»,- նշեց նա։

 

Փաշինյանը հայտարարեց՝ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսն իրագործվում է ու իրագործված է։

 

«Հիմա կարող եմ հայտարարել, որ ապագան այսօր է»,- հավելեց նա։