Հրդեհ Մուշավան թաղամասում


Հրդեհ Մուշավան թաղամասում
Օգոստոս 6 11:44 2019

Օգոստոսի 5-ին, ժամը 19:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20:26-ին: Ամբողջությամբ այրվել են թոնրատան փայտե կառուցատարերը՝ մոտ 20 քմ։