Այսօր, օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան Էրեբունու ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց Նուբարաշենի ավբավայր։ Ա
Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզելու համար՝ ինչ սեռի է պատկանում դին, ինպես նաև՝ նրա ինքնությունը։










