Վերջին շրջանում նեվրոզ հիվանդությունը գնալով ավելի հաճախ է հանդիպում։ Նեւրոզը հոգեկան խնդիր է, երբ կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը խաթարվում է։
Նեւրոզի պատճառները
Նեւրոզի հակումը ժառանգական գործոն ունի այն դեպքում, երբ ընտանիքում մի քանի հոգի տառապել են այս խնդրով։ Նեվրոզը կարող է առաջանալ ֆիզիկական եւ էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում, երբ հնարավորություն չունես հանգստանալու, ցրվելու, թուլանալու։
Երբ մարդ չի կարողանում հանգստանալ, ի վերջո կարող է նեւրոզ ձեռք բերել։ Նպաստում են դրան նաեւ գերպատասխանատվությունը, խիստ աշխատասիրությունն ու ինքդ քո հանդեպ չափից դուրս բարձր պահանջները։
Նեւրոզի նշանները՝
Մարդ խիստ հակված է սթրեսային իրավիճակներին, շատ է ֆիքսվում խնդրի վրա, անգամ, երբ խնդիրն արդեն լուծվել է։ Նշաններից են նաեւ բարձր տագնապայնությունը, նեղացկոտությունը, լացկանությունը, արագ հոգնելը, հիշողության եւ ուշադրության նվազումը, զգայունությունը, քնի խանգարումները, անքնությունը, գիշերային մղձավանջները: Նշաններից են նաեւ արյան ցածր ճնշումը, քրտնարտադրությունը, արագ սրտխփոցը, աղեստամոքսային տրակտի խանգարումները, երբեմն՝ լիբիդոյի նվազումը։
Նեւրոզի նշանների դեպքում պետք է դիմել հոգեբանի կամ հոգեբույժի, ովքեր էլ համապատասխան բուժում կնշանակեն։
Իսկ ահա նեվրոզը կանխելու ուղղությամբ մարդ ինքը կարող է արդյունավետ քայլեր անել։ Անհրաժեշտ է ակտիվ ու առողջ կենսակերպ վարել, հաճախ զբոսնել մաքուր օդին, խուսափել սթրեսներից, թուլանալ, նյարդերը հանգստացնող հոբբի գտնել։