SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ զարհուրելի և դաժան հանցագործություն է բացահայտվել։
Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ է կատարել այդ զարհուրելի արարքը։
Տղամարդն իր մայրիկին՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, ով առողջական խնդիրներ ու հաշմադնության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել է, ապա 4 օր անց թաղել գյուղին հարակից դաշտում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։