Վերին Շորժայի սարերում արածելու ժամանակ ականի պայթյունից սատկել է 7 անասուն


Վերին Շորժայի սարերում արածելու ժամանակ ականի պայթյունից սատկել է 7 անասուն
Օգոստոս 2 11:45 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական 7 կովեր է սատկել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները արածել են Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի տարածքում գտնվող սարերում, որի ժամանակ թվով 7 անասունները նշված տարածքում ականի պայթյունից սատկել են, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։

 

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։