Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 14–ին


Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 14–ին
Հունիս 12 13:55 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։ Նշենք, որ պաշտպանական կողմը որոշակի նյութեր էր պահանջել՝ այդ թվում վերաքննիչ վարույթի հետ կապված։ Այս հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց   հունիսի 14–ին ժամը 10:30–ին, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: