Մարությանը այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երեւանցիներին


Մարությանը այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երեւանցիներին
Ապրիլ 24 15:22 2019

Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երեւանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։
Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։
«Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, եւ ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները», – ասաց քաղաքապետը։

Այդ մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

На данном изображении может находиться: 1 человек, борода