Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է


Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է
Սեպտեմբեր 17 14:27 2025

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրել է.

 

«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։

 

Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։