Ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված սպանությունը (տեսանյութ)


Ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված սպանությունը (տեսանյութ)
Ապրիլ 13 13:44 2019

Ապրիլի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք գրանցվեց: Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել: Այս ամենը պարզվեց հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում ստացվեց, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ կորածի վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժնումներին: ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր ու Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողները ձեռնարկեցին համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի էին կորած տղամարդու արտաքին տվյալները, «Մերսեդեսի» գույնն ու համարանիշը: Համապատասխան ցուցումներ տրվեցին տարածքային բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին և համայնքային ոստիկաններին:ежный брокер

500+ инструментов FOREX/CFD. Спреды от 0.2 пунктов. Без Re-Quote! 0% комиссии500+ инструментов FOREX/CFD. Спреды от 0.2 пунктов. Без Re-Quote! 0% комиссииlogin.forex-bcs.ruОткрыть счетТорговые сигналыАналитикаРегистрацияПерейтиЯндекс.ДиректСодействие в подборе финансовых услуг/организацийСодействие в подборе финансовых услуг/организаций

Համալիր որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, Աքորի բնակավայրի սկզբնամասում իրավապահները հայտնաբերեցին Սարդարյանի «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: Պարզվեց, որ այն վարում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Կիրակոսյանը: Մեքենայում կային արյան հետքեր: Սպանություն կատարելու կասկածանքնով Կիրակոսյանը «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանեց կատարածը:

Ըստ նախնական տվյալների` ապրիլի 4-ին Կամո Կիրակոսյանը Երևանում նստել էր Արսեն Սարդարյանի «Մերսեդես» տաքսին և պատվիրել, որ տանի Վանաձոր: Ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճել էին իրար հետ, այդ ընթացքում Կիրակոսյանը Սարդարյանի ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին և սպանել:

Իսկ թե ինչ էր արել մարմինը` քննչական փորձարարության ժամանակ անձամբ ցուց տվեց:

Սպանությունից հետո նա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել էր Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք: Գիշերով, գետի մոտ, աղբյուրից ոչ հեռու, բենզինով այրել էր, կիսայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանք, ծածկել հողով ու չորացած տերևներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կամո Կիրակոսյանը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: