Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2000 կրակոց. Արցախի ՊՆ


Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2000 կրակոց. Արցախի ՊՆ
Ապրիլ 13 13:38 2019

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: