Սուրեն Պապիկյանը հանդիպել է արծվաշենցիների հետ.բողոքի ակցիան դադարեցվել է


Սուրեն Պապիկյանը հանդիպել է արծվաշենցիների հետ.բողոքի ակցիան դադարեցվել է
Ապրիլ 12 18:30 2019

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպե էլ արծվաշենցիների հետ, ովքեր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում:

ArmDay.am-ի հետ զրույցում նախարարի խոսնակը նշեց, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետին հանձնարարվել է աշխատանքային խումբ ձևավորել, որը տեղում կուսումնասիրի արծվաշենցիների սոցիալական և բնակարանային պայմանները։

Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արծվաշենցիները փակել են Չայնիի ճանապարհը. համայնքապետերը Երևանում են, հանդիպում էին պահանջում: