Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնեւի ՄԱԿ գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել


Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնեւի ՄԱԿ գրասենյակում ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել
Ապրիլ 12 17:57 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Ժնեւի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնեւ)»,-ասված է հրամանագրում: