Ամերիկահայ հայտնի ոճաբան Գարի Մադաթյանը եւ հայ մոդելավորող Անկա Սուքիասյանը հանդես են եկել համատեղ նախագծով: Նրանք թողարկել են համատեղ հավաքածու, որը կոչվում է «G.Madatyan x Ankasa Beverly Hills»:
Համացանցում արդեն կա հավաքածուից մի քանի լուսանկար: Ֆոտոշարքը ներկայացնում են ԱՄՆ -ից հայտնի մանեկեններ:
Հիշեցնենք՝ Գարի Մադաթյանը հոլիվուդյան աստղերի սիրելի ոճաբանն է՝ «Spice girl» խմբի մեներգչուհի Մելլ Բիի զուգընկերը:
Գարի Մադաթյանն է զբաղվելու իր եւ Անկա Սուքիասյանի նոր հավաքածուի տարածմամբ: Այնպես որ հայ մոդելավորող Անկա Սուքիասյանի հագուստը առաջիկայում կհագնեն Հոլիվուդի հայտնի եւ սիրված աստղերը: