Վարչապետը չի կարող միջամտել դատական համակարգի գործերին:Այս մասին Կառավարության շենքի առաջ «Սպայկա»–ի աշխատակիցներին հետ հանդիպամանն ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու և բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»,-ասաց նա։
«Սպայկա»–ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց պահանջն է՝ ԴավիթՂազարյանը րոպե առաջ ազատ արձակվի կալանքից։
Նշենք, որ այսօր՝ երկու ամսով կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: