Սա տնտեսության համար երկրաշարժ է. «Սպայկա»-ի աշխատակիցները շարունակում են ակցիան կառավարության դիմաց


Սա տնտեսության համար երկրաշարժ է. «Սպայկա»-ի աշխատակիցները շարունակում են ակցիան կառավարության դիմաց
Ապրիլ 8 13:25 2019

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջնի եւ հանդիպի իրենց, նշում են, որ իրենց ղեկավար Դավիթ Ղազարյանը մասնակցել է հեղափոխությանը: 

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը նշեց, որ սա վնաս է պետությանը:

«Պարոն Փաշինյան, մեր աշխատանքը ջուրն եք գցում, ով է սրա համար պատասխան տալու: Սա տնտեսության համար երկրաշարժ է, մեր պետությանն է վնաս»,- ասաց նա: