«Սպայկա»-ի աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան, նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան: Ակցիայի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասվածք է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հորդորեց սադրանքի չգնալ, եւ միեւնույն ժամանակ նշեց, որ պատրաստ են մինչեւ վերջ գնալ՝ մինչեւ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի:
Նա նշեց, որ Դավիթ Ղազարյանը որեւէ քաղաքական ամբիցիաներ չունի, նա բիզնեսով է զբաղվում:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա:
«Մենք աջակցեցինք քեզ, հիմա հերթը քոնն է»,- ասում են նրանք: