«Սպայկա» ընկերության ախատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման եւ փակել են Տիգրան Մեեծի պողոտան՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բազմաթիվ ոստիկաններ կան հավաքված, սակայն իրավիճակը հսկվում է:
Ղազարյանի քեռին՝ Արտավազդ Ստեփանյանը, ով ընկերության՝ զարգացման գծով տնօրենն է, կոչ արեց հավաքվածներին ոչ իրավական քայլերի չգնալ: