«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը


«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Ապրիլ 8 10:02 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:

Armtimes.am-ի փոխանցմամբ՝ այս պահին դատարանի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են անում։

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում: