Հայ ոստիկանները ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողի են հայտնաբերել. փաստաթղթեր է կեղծել


Հայ ոստիկանները ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողի են հայտնաբերել. փաստաթղթեր է կեղծել
Ապրիլ 6 23:48 2019

Ապրիլի 6-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, «Զինանոց 2019» միջոցառման շրջանակներում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Փարաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արտակ Մ-ին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2018թ. մարտի 7-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ կողմից` կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: