Ապօրինի ծառահատման դեպք Իջեւանում. «ԶԻԼ»-ի մեջ եղել է 15, իսկ մեքենայի մոտ եւս 23 ծառի գերան


Ապօրինի ծառահատման դեպք Իջեւանում. «ԶԻԼ»-ի մեջ եղել է 15, իսկ մեքենայի մոտ եւս 23 ծառի գերան
Ապրիլ 6 23:10 2019

Ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու եւ 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։

Ոստիկանությունից հայտնում են, որ բացի այդ, մեքենայի մոտ հայտնաբերվել է 20 հացենու եւ 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի եւ 4 հացենի կանգուն ծառեր:

15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ը ի պահ է հանձնվել Իջեւանի անտառտնտեսության աշխատակիցներին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: