Բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով


Բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Ապրիլ 6 22:45 2019

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողոթյուն:

Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Երկրի ղեկավարը պարգեւը հանձնել է բարերարի որդիներ Միքայել ու Կարեն Վարդանյաններին՝ նշելով, որ Արցախում միշտ հիշում եւ բարձր են գնահատում Հրանտ Վարդանյանի հայրենանվեր գործունեությունը:

Բակո Սահակյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության համար փաստաբան Ռուբեն Մելիքյանին է հանձնել <<Մխիթար Գոշ>> մեդալ: