Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործը քննում է ԱԱԾ-ն


Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործը քննում է ԱԱԾ-ն
Ապրիլ 5 13:48 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին Armday.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։