Նիկոլ Փաշինյանի հայրը՝ իր ազգականի չարաշահման մասին․Araratnews.am


Նիկոլ Փաշինյանի հայրը՝ իր ազգականի չարաշահման մասին․Araratnews.am
Ապրիլ 5 13:10 2019

Երեկ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում գրել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Քանի որ իրավապահները լռում են, Araratnews.am զանգահարեց Նիկոլ Փաշինյանի հորը՝ Վովա Փաշինյանին՝ տեղեկանալու, թե արդյոք հավաստի՞ են այն լուրերը, որ քրեական գործ է հարուցվել Փաշինյանի մորաքրոջ տղայի դեմ, որը անտառագողությամբ է զբաղվել: «Ես տեղեկություն չունեմ, նոր թերթում կարդացի: Բայց ասեմ, որ իմ մորքուրի տղաներից որեւէ մեկը նման գործողություն չի կատարել»,- ասաց վարչապետի հայրը:

Վովա Փաշինյանն ասաց, որ որդու հետ չի խոսել տեղի ունեցածի մասին, քանի որ նա շատ զբաղված է, չի ուզում  անհանգստացնել նրան: «Ես տեղյակ չեմ՝ ում մասին է խոսքը»՝ վստահեցրեց հայրը, ապա շարունակեց՝ Փաշինյանի մորաքրոջ տղաների հետ այս դեպքը կապ չունի:

Հարցին՝ Վովա Փաշինյանը չգիտի՞, թե իր բարեկամներն ինչով են զբաղվում, ի վերջո, հատկապես գյուղերում, մարզերում բոլորն իրար լավ են ճանաչում, ի պատասխան նա ասաց. «Նայած ինչ բարեկամ: Էս վերջերս այնքան բարեկամ է դուրս եկել, որ  կյանքում չենք էլ լսել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում