ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 5–ին, շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել բողոքը, ինչից հետո հնարավոր է Քոչարյանը եւս իր դիրքորոշումը հայտնի բողոքի կապակցությամբ։