«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ


«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ
Ապրիլ 5 11:47 2019

ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Ղազարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ։

Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։