Ապրիլի 4-ին, ժամը 20:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացու փողոցենրի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E Class» (վարորդ՝ Ա.Տ.) և «Toyota Corolla» մակնիշների (վարորդ՝ Ռ.Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes E Class» մակնիշի ավտոմեքենան բախվել է Անգլիական այգու ճաղավանդակին:
Ա.Տ.-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, իսկ Ռ.Խ.-ն՝ թիվ 2 բուժմիավորում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: