Թիվ 37 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց. 20-ամյա կասկածյալը ոստիկանությունում է


Թիվ 37 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց. 20-ամյա կասկածյալը ոստիկանությունում է
Ապրիլ 4 22:01 2019

Ապրիլի 3-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, Արտակ Կ.-ն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 39-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային եւ ապահովագրական քարտեր:

Արտակ Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը առգրավված է:

Կատարվում է քննություն: