Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հրանտ Մ.-ին, որը բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ 2018թ. նոյեմբերին Զովունի գյուղում գտնվող մի տնից գողացել է 2 փայտյա դուռ, 2019թ. հունվար ամսին Զովունի գյուղում գտնվող մի անասնագոմի պահեստարանից գողացել է 4 հատ էլեկտրական շարժիչ, իսկ 2018թ. ամռանը նույն գյուղում գտնվող մի արհեստանոցից գողացել է պղնձյա մալուխներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ դռները հայտնաբերվել են Զովունի գյուղում գտնվող արտադրամասում, որոնցից մեկը՝ տեղադրված, մյուսը՝ փաթեթավորված վիճակում, որը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: