Ապրիլի 2-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության 2 վետերան թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում նկատել են երկու ուղեւորի, որոնք փորձել են մի կնոջ պայուսակից դրամապանակ գողանալ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 23.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին եւ 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.50-ին, Կասյան փողոցում՝ թիվ 58 համարի երթուղու ավտոբուսի սրահում, նրանք փորձել են գողանալ 43-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է փող, սակայն ոստիկանության վետերանները կանխել են հանցագործությունը: Արմեն Հ.-ն եւ Կարեն Բ.-ն վիճաբանել են վետերանների հետ, հայհոյել՝ խախտելով հասարակական կարգը եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ուղեւորների նկատմամբ:
Կատարվում է քննություն: