«Կրեդո» ֆիանս ՈւՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպությունն առանց վարկառուին տեղեկացնելու վարկային պատմության մասին և այլ անձնական տվյալեր է տրամադրել այլ կազմակերպությունների:Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Նվարդ Պետիկյանը, ով պատրաստվում է դատական գործ հարուցել տվյալ վարկային կազմակերպության նկատմամբ:
«Միք քանի տարի առաջ վարկ եմ վերցրել Կրեդո ֆիանս ՈւՎԿ ՓԲԸ-ից, սակայն ինչ-ինչ պատճառով, վճարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Չնայած Կրեդո-ի հետ վճարումների հետ կապված հարցերը պարզաբանմանը՝ տվյալ կազմակերպության անվտանգության պետ Արշալույս Մելքոնյանն իմ անձնական տվյալները ուղարկել է իմ աշխատավայր՝ Երևան քաղաքի Ոստիկանություն, ինչն օրենքով արգելվում է»,-ասաց նա:
Ն.Պետիկյանը նշեց, որ բազմիցս զգուշացրել է Մելքոնյանին,որ ինֆորմացիայի արտահոսք չլինի առանց իր իմացության, սակայն անվտանգության պետը, չգիտես ինչու, վարկային պատմության մասին ողջ ինֆորմացիան հասանելի է դարձրել:
Հիշեցնենք, որ ամաձայն Հոդված 199.1. հոդվածի՝
1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապoրինի հրապարակելը կամ oգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, և եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաս է պատճառվել`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
(199.1-ին հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-195-Ն)