ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը չպետք է լինեն գաղտնի. մշակվել է նոր օրինագիծ


ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը չպետք է լինեն գաղտնի. մշակվել է նոր օրինագիծ
Ապրիլ 3 15:56 2019

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։

Մասնավորապես, առաջարկվում է՝


- Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում,
- հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։

Այսպիսով, երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը։