Մեկ օրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատ արձակված պաշտոնյաները պատշաճ չեն կատարել վարչապետի հանձնարարականը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Երեք պաշտոնյաներն էլ ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»,–ասաց նա։
Վարչապետի մամուլի խոսնակը չմեկնաբանեց առաջիկայում վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանի ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի պաշտոնանկության մասին լուրերը։