26 տարի առաջ Օգանովսկին վնասազերծեց Քարվաճառի ռազմակայանը, այսօր թողեց պաշտոնը (տեսանյութ)


26 տարի առաջ Օգանովսկին վնասազերծեց Քարվաճառի ռազմակայանը, այսօր թողեց պաշտոնը (տեսանյութ)
Ապրիլ 3 10:16 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«26 տարի առաջ այս օրը Արցախի զինված ուժերի լեգենդար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ վնասազերծվեց Քարվաճառի ռազմակայանը: 2019-ի նույն օրը Սամվել Կարապետյանը թողնում է Արցախի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ցանկացած ժողովրդի պատմություն, նախ և առաջ, հաղթանակների ու պարտությունների պատմություն է: Իսկ հաղթանակները, նախ և առաջ, կերտում են գաղափարի նվիրյալները:

30 տարի շարունակ Սամվել Կարապետյանը անձնվիրաբար ծառայել է հայրենիքին Նա այս պայքարին տվել է ամեն ինչ՝ գիտելիք, կամք, առողջություն: Նրա առաջնորդությամբ մեր զինվորը փառապանծ հաղթանակներ է տոնել Արաքսից մինչ Օմար՝ չկրելով որևէ պարտություն:

Իրական հերոսը Սամվել Կարապետյանն է, ով ամեն ինչ ներդրեց հանուն հաղթանակի և Արցախի ու Հայաստանի հզորության:

Ապագա պատմաբանները պետք է իր օրինակով դաստիարակեն մեր ազգի տղաներին:

Նա, հիրավի, հայոց հռչակավոր հրամանատարներ Մադաթովի, Բաղրամյանի և Բաբաջանյանի արժանի հետնորդն է:

Վարձքդ կատար, սիրելի՛ եղբայր: 
Ապրի՛ր առողջ»: