Պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում


Պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում
Ապրիլ 2 23:49 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիչ առաջ Կառավարության  մի շարք կարեւոր  պաշտոնյաներ  ազատվել են աշխատանքից:

Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ Մարգարիտ Ազարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: