Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը


Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը
Ապրիլ 2 22:49 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր՝ ապրիլի 2–ին, աշխատանքից ազատվել է նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։