Փաշինյանն աշխատանքից ազատել է Արթուր Վանեցյանի մորը


Փաշինյանն աշխատանքից ազատել է Արթուր Վանեցյանի մորը
Ապրիլ 2 23:11 2019

Ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է: