NEWS.am–իտեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ 2019 թվականի մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարաը առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: