ՀՀԿ–ի պատվիրակությունն Արցախում է. կայացել է հանդիպում Բակո Սահակյանի հետ


ՀՀԿ–ի պատվիրակությունն Արցախում է. կայացել է հանդիպում Բակո Սահակյանի հետ
Ապրիլ 2 20:00 2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: