Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել


Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Ապրիլ 2 14:40 2019

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Armday.am-ին հայտնեցՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

« Ոստիկանությունը նյութերը փոխանցել է Քննչական կոմիտե, որն էլ ընդունել է վարույթ։Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ)»,-ասաց Հարությունյանը։

Նյութեր նախապատրաստելու, այնուհետև քրեական գործ հարուցելու շարժառիթը եղել է հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ եթերում արած հայտարարությունը, թե «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։ Պատմությունը վերաբերում է 2000-ականների սկզբին։

ՀՀ Գլխավոր Դատախազությունն այս հայտարարությունն ուղարկել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու համար: