Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Պուտինի հետ


Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Պուտինի հետ
Ապրիլ 2 13:36 2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նաթանյահուի մամուլի ծառայությունը:

«Վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա ապրիլի 4-ին Մոսկվայում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել են ռազմական գծով շփումները, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: