Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.
«Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ եւ դա իրեն հենց հիմա է պետք։
Ինչու։
Ընտրությունների լեգիտիմությունն, ու երեք տեղամասերի արդյունքների չեղարկման պատճառով նաեւ` լեգալությունը, հարցականի տակ է։
Դա իր համար լրջագույն խնդիրներ է առաջացնում եւ երկրի ներսում, եւ, հատկապես, միջազգային հարթակներում, պոտենցիալ ծանր հետեւանքներով հանդերձ։
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է։ Ցանկանում է ցույց տալ, որ ինքն ացելի շատ մարդ կհանի փողոց, քան` ընդդիմությունը, դրանով փորձելու է ցույց տալ, որ ավելի մեծ աջակցություն ունի։
Այսինքն, իրեն շտապ ետընտրական գործընթացներ են պետք»:










