«Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ հայ «օկուպանտները» արեցին մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ։
Նա նաև ասել է, թե «հայերը մզկիթներում պահել են խոզեր և այլ կենդանիներ»։










