Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում լեգիտիմ հաղթած կուսակցության ղեկավար․ Մարկոսյան

Հունիս 16 21:56 2026

«Հունիսի 7-ի ընտրությունները  կմնան Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ձևով կազմակերպված ընտրությունները»,- այս մասին իր էջում տեղադրված տեսանյութում ասում է  տնտեսագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։

 Նրա համոզմամբ՝ այդ ընտրությունները չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։

«Ընտրություններից առաջ՝ ահաբեկումներ, թշնամանք, վախի մթնոլորտ։ Իսկ ի՞նչ եղավ ընտրություններից հետո, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերահաշվարկի արդյունքում հատեց 4 %-անոց շեմը և անցնում էր Ազգային ժողով։Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ԿԸՀ-ն՝ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, ով ի դեպ հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, վերցրեցին և գրիչի մեկ  հարվածով չեղարկեցին մի քանի ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները։ Նրանք գիտեին, որ եթե Բարգավաճ Հայաստանն  անցնում է խորհրդարան, ապա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ունենում 3/5-րդ ձայները։Իսկ հիմա նրանք սկսել են արշավ, որպեսզի խորհրդարան անցած ուժերը չգնան և չվերցնեն իրենց մանդատները։ Գիտե՞ք ինչու, որովհետև եթե ընդդիմադիր ուժերը չանցնեն խորհրդարան, նրանք հեշտությամբ կարող են դնել հանրաքվեի Ալիևի առաջարկած Սահմանադրությունը, կարող են հեշտությամբ պայմանավորվել 300 000 ադրբեջանցիների Հայաստան բերելու մասին։Կարող են զիջել Հայաստանից տարածքներ, իսկ եթե խորհրդարանում նրանց լինի հակազդող ընդդիմություն, նրանք, դա  չեն կարողանալու անել։ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում լեգիտիմ հաղթած կուսակցության ղեկավար, և Հայաստանում պետք է անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ»,-նշել է Մարկոսյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։