Կապուղու խափանման հետևանքով ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին


Կապուղու խափանման հետևանքով ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին
Ապրիլ 1 17:18 2019

2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: 

ՀՀ ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար: