Ծեծի ենթարկված աշակերտը նորմալ վարքի տեր է. մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած ծեծկռտուքից (լուսանկարներ)


Ծեծի ենթարկված աշակերտը նորմալ վարքի տեր է. մանրամասներ՝ Արմավիրում տեղի ունեցած ծեծկռտուքից (լուսանկարներ)
Ապրիլ 1 16:24 2019

Արմավիրում ծեծի ենթարկված աշակերտը նորմալ վարքի տեր երեխա է: Նրա անունը կռիվների հետ չի կապվում: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյան դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյանը:

«Զարմանում եմ, թե ինչպես են նրան ծեծել: Ռոլանդը հաղթանդամ տղա է, նա արդեն երեխա  չէ, շուտով  բանակ պիտի գնա: Դասամիջոցին հարձակվել են վրան ծեծի ենթարկել: Մինչ այս  կողմերի ծնողների միջև խոսակացույթուն էր եղել, ժողով հրավիրեցինք, խոսեցինք այդ մասին, բայց հետո որոշել են շարունակել»,-ասաց տնօրենը:

Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել: ArmDay.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հայտնեցին, որ հետաքննություն է կատարվում:

Միջադեպին պատահաբար ներկա է գտնվել Նալբանդյանի համայանքապետ  Գրիգոր Մկրտչյանը,ով էլ տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել:

Այս պահին  Ռոլանդ Շավարշյանը հետազոտվում է  Հանրապետական հիվանդանոցում:  Նա գլխի ու քթի կոտրվածքներ ունի,  մարմնին սալճարդեր կան:Հավանաբար նաև  դանակի հարվածներ  է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Արմավիրի մարզում մոտ 40 հոգով աշակերտի են ծեծի ենթարկել: