Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում


Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Ապրիլ 1 15:10 2019

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: