Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից մեկը՝ Family Network (F net) ընկերությունն այս տարի նշում է գործունեության 10 ամյակը: Հիմնադրվելով 2009 թվականին՝ ի սկզբանե ընկերությունը հանդես է եկել «Մայ ԹիՎի» անվանմամբ և մատուցել կաբելային հեռուստատեսության ծառայություն: Տարեցտարի ընդլայնելով ծառայությունների և գործունեության շրջանակը՝ Fnet-ը կարճ ժամանակում ձեռք է բերել հավատարիմ բաժանորդների բազմահազար բանակ և այսօր հայ սպառողին է ներկայանում կապի եւ հեռահաղորդակցության բազմաֆունկցիոնալ ծառայություններով:
Իսկ թե ինչպես է անցել F net-ի զարգացման ուղին և որն է F net-ի հաջողության գաղտնիքը, փորձեցինք պարզել ընկերության տնօրենից և աշխատակիցներից։
Գևորգ Ենգիբարյան՝ տնօրեն
-Ինչպե՞ս ստեղծվեց «Մայ ԹիՎի»-ին և ինչու՞ «Մայ Թիվի»:
- Մեր ընկերության հիմնադրումը հետաքրքիր նախապատմություն ունի.
2006 թվականին "Work and Travel" ծրագրով մեկնել էի Նյու Յորք՝ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Այնտեղ ծանոթացա աշխարհի խոշորագույն խաղացողների հետ, որոնք մատուցում էին հեռահաղորդակցության ոլորտի այնքան տարաբնույթ ծառայություններ, որոնց մասին մենք Հայաստանում անգամ տեղյակ չէինք:
Ուստի նպատակ դրեցի Հայաստան վերադառնալուն պես ստեղծել մալուխային հեռուստաընկերություն և ոլորտը զարգացնել նաև մեր երկրում: Այսպիսով 2009 թվականի օգոստոսին երեք էնտուզիաստ ընկերով հիմնեցինք ընկերություն, որը կոչվում էր «Նոր Նորք Կաբելային Ծառայություն»: Անվան հարցում երկար չէինք մտածել, դեռ չունեինք հստակ ռազմավարություն և բիզնես պլան: Մեր գործունեությունն այդ ժամանակ ինտուիտիվ մակարդակում էր: Սկզբնական շրջանում սպասարկում էինք միայն Նոր Նորքի 1-5 զանգվածները։ Մոտավորապես 1,5 տարի անց, ձևավորելով փոքր թիմ, շփվելով բաժանորդների հետ, տեսնելով մեր ծառայության հանդեպ պահանջարկն ու ընկերության զարգացման հնարավորությունները, մշակեցինք նոր շուկաներ մուտք գործելու ռազմավարություն: Մեր առաջ նպատակ դրեցինք սպասարկել ողջ ՀՀ տարածքը։
Այդժամ արդեն անհրաժեշտություն առաջացավ ունենալ բրենդային անվանում և ընկերությունը կոչեցինք «Մայ Թիվի»։ Անվան ընտրության հարցում լուրջ մասնագիտական հետազոտություններ չենք իրականացրել. պարզապես մտածեցինք, որ անունը լավն է, հաճելի է… Եվ իսկապես կարճ ժամանակում սիրվեց և հիշվեց: Մինչ այժմ էլ կան բաժանորդներ, ովքեր ընկերությունը անվանում են հենց այդպես ՝ «Մայ Թիվի»։
-Այդ դեպքում ինչու՞ հետագայում որոշեցիք կրկին անվանափոխել ընկերությունը։
-2015 թվականին ընդլայնեցինք ծառայությունների շրջանակը՝ բարձրորակ թվային հեռուստաալիքներից բացի առաջարկելով գերարագ ինտերնետ: Մեր սպառողն արդեն ամբողջ ընտանիքն էր: Ուստի 2016 թվականին ընկերությունն անվանափոխեցինք Family Network, ավելի հակիրճ՝ F net, որն իր մեջ համախմբում է մեր նպատակը, ծրագրերը, ձգտումներն ու արժեքները։
-Ի՞նչն է F net-ին տարբերում մրցակից ընկերություններից
- Առաջին հերթին հասանելիությունը. ինչպես արդեն նշեցի, մեր ընկերությունը սկսել է շատ փոքր քայլերից. մեր թիմը բաղկացած էր 3 հոգուց և ունեինք ընդամենը մի քանի հարյուր բաժանորդ. պարբերաբար շփվում էինք բոլոր բաժանորդների հետ, անձնապես ճանաչում բոլորին և գիտեինք նրանց կարիքներն ու պահանջները։
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և աշխատելաոճին՝ հնարավորինս հասանելիություն ապահովել և անհատական մոտեցում ցուցաբերել մեր բաժանորդներին, ինչը հնարավորություն է տալիս ճկուն լինել առաջարկներ ստանալու, խնդիրներին իրազեկ լինելու և նորամուծություններ կատարելու տեսանկյունից:
Մեր գլխավոր առավելություններից է նաև այն, որ երբեք չենք բավարարվում գրանցած արդյունքներով, պարբերաբար հաճախորդներին ներկայանում ենք ամենանորարար լուծումներով ու առաջարկներով՝ հետևելով նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացման միտումներին:
Ներկայում F net-ի մատուցած ծառայությունները հասանելի են Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում։ Այժմ մեծածավալ ներդրումներ ենք կատարում հեռահաղորդակցության ոլորտում՝ մատակարարելով հեռուստատեսություն և ինտերնետ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով։ Նշեմ նաև, որ F net-ը ռուսաստանյան օպտիկամանրաթելային մալուխ արտադրող 2 խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում
- Ի՞նչ միջոցառում կամ միջոցառումներ են սպասվում F net-ի 10ամյակի շրջանակում:
-Արդեն սկսել ենք մեր 10 ամյակին նվիրված միջոցառումները «Շնորհակալություն» խորագրի ներքո: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին՝ տարիների ցուցաբերած վստահության եւ F net-ի ծառայություներն ընտրելու համար, մեր աշխատակիցներին՝ նվիրումով աշխատանքի համար, մեր գործընկերներին՝ անվերապահ աջակցության և մեր մրցակիցներին՝ մեզ մոտիվացինելու համար, որպեսզի ավելի եռանդով և հաստատակամ քայլերով առաջ շարժվենք մեր նպատակի հետևից։
-Ո՞րն է Ձեր կարծիքով F net-ի ամենամեծ ձեռքբերումը և ի՞նչն է գրանցած հաջողությունների գրավականը։
-Ըստ իս` ամենամեծ ձեռքբերումը այս տարիների ընթացքում ձևավորված հզոր թիմն է՝ Fnet ընտանիքը, որի հետ շարունակում եմ անցնել երկար ճանապարհ և հաղթահարել ցանկացած դժվարություն։ Իսկ մեր բոլոր հաջողությունների երաշխիքը մեր բաժանորդների վստահությունն ու սերն է, ինչին արժանացել ենք 10 տարվա քրտնաջան և հետևողական աշխատանքի արդյունքում։
Կարեն Մելիքյան՝ մարքեթինգի բաժնի ղեկավար
-Պատմեք խնդրեմ Fnet բրենդի զարգացման փուլերի մասին
-F net ընկերությունը և առհասարակ F net բրենդը բավականին հետաքրքիր զարգացման փուլեր են անցել: Ընկերության դինամիկ աճը՝ ըստ տարածքային ծածկույթի, և ըստ մատուցվող ծառայությունների ընդլայման, համահունչ ազդեցություն է ունեցել ընդհանուր ոճի և զարգացման վրա:
Գործունեությունը սկսելով «Նոր Նորք Կաբելային Ծառայություն»-ից, չունենալով որևէ բրենդային ոճ և գաղափարախոսություն, սակայն շնորհիվ ճիշտ և գրագետ բիզնեսի վարման, բավականին կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է իր ուրույն դիրքը զբաղեցնել շուկայում և դառնալ մրցունակ ու սիրվել բաժանորդների կողմից:
Եվ ահա հասունացավ ծառայությունների ընդլայնման պահը, քանի որ դա այլևս հրատապ անհրաժեշտություն էր: Այդ ժամանակ ստեղծվեց «Մայ ԹիՎի» բրենդային անվանումը և տարբերանշանը, որն այդ ժամանակների համար բավականին նորարար կերպար ուներ:
Չնայած բրենդի տարածվածության և հաջողության՝ եկավ նաև այդ բրենդի արդիականացման փուլը: Ստեղծվեց նոր բրենդ` «Family Network»: Այս որոշման հիմքում ընկած էր ընտանիք գաղափարը. դա հանդիսանում է հենց այն բջիջը, որի համար և որի շուրջ է պտտվում այն ամենը, ինչով զբաղվում է Family Network ընկերությունը: Կրելով կտրուկ ոճային փոփոխություններ՝ Family Network բրենդը դարձավ բավականին գունեղ և հիշվող:
Մեկ տարի անց մեր առջև նոր խնդիր դրեցինք՝ ստեղծել և վերափոխել Family Network անվանման ավելի կարճ և հեշտ հիշվող տարբերակ: Այսպիսով շուկա մուտք գործեց արդեն բոլորիս հայտնի F net բրենդը՝ իր նոր ոճային և գունային լուծումներով, որն արդեն իսկ սիրվել է մեր բաժանորդների կողմից և վստահաբար շարունակում է մեծ քայլերով ամրապնդել իր ուրույն դեմքը և դիրքը շուկայում:
Կարինե Բաղդասարյան՝ ֆինանսական բաժնի ղեկավար
-Կնկարագրե՞ք Ձեր աշխատանքային ուղին Fnet-ում և ո՞րն է Ձեր ամենակարևոր ներդրումը կազմակերպության առաջընթացում։
- F net-ում իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ 2012 թվականից՝ սկզբում որպես զանգերի կենտրոնի աշխատակից, այնուհետև զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ այժմ ղեկավարում եմ կազմակերպության ֆինանսական բաժինը։Իմ կարծիքով ցանկացած աշխատակցի ամենամեծ ներդրումը ազնվությունը, նվիրվածությունն ու պատասխաանատվությունն են: Ես միշտ առաջնորդվել եմ այդ սկզբունքներով:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը F net-ում։
- Կարող եմ նշել 2 կարևոր ձեռքբերում՝ աշխատանքային հարուստ փորձը, և այն, որ Fnet-ում ես գտա իմ երկրորդ կեսին։
Տիգրան Մխիթարյան՝ վաճառքի բաժնի ղեկավար
-Ո՞րքան ժամանակ է, աշխատում եք կազմակերպությունում և ինչու՞ ընտրեցիք հենց F net-ը։
-Շուտով կլրանա իմ աշխատանքային գործունեության 6 ամիսը: Իսկ ինչու՞ F net, միշտ ունեցել եմ զգացողություն, որ այլ կերպ չէր կարող լինել։
-Ի՞նչն է F net-ին տարբերում մրցակից ընկերություններից և Ձեր կարծիքով ո՞րն է F net-ի հաջողության գլխավոր գրավականը։
- ճիշտ տեղում ու պահին… յուրաքանչյուր բաժանորդի տալով ավելին, քան նա փնտրում է: «Ընտանիք» առանցքի շուրջ ստեղծված արժեքներն էլ պայմանավորում են ընկերության հաջողության գրավականը:
Գևորգ Շամյան՝ տեխնիկական բաժնի ղեկավար
-Ո՞րքան ժամանակ էՙ աշխատում եք կազմակերպությունում։ Նկարագրե՛ք մի փոքր Ձեր աշխատանքային ուղին F net-ում։
- 2009-2010թթ-ին, այնուհետև 2015թ-ից մինչ օրս։ ժամանակավոր դադարից հետո կրկին վերադարձա F net, քանի որ այստեղ տիրող մթնոլորտը և թիմը ինձ շատ հոգեհարազատ էին:
Ընկերությունում սկսել եմ աշխատել որպես գծային ինժեներ, կատարել եմ ցանցի կառուցման, օպտիկամանրաթելային մալուխների զոդման աշխատանքներ և այլն: Հիմա արդեն զբաղեցնում եմ տեխնիկական բաժնի ղեկավարի պաշտոնը։
-Ո՞ր մարզերում է կազմակերպությունը գործունեություն ծավալում և պլանավորվու՞մ է ընդգրկել նոր մարզեր։
-Այս պահին ծառայություններ ենք մատուցում մայրաքաղաք Երևանում, Կոտայքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Պլանավորում ենք ընդարձակել հասանելիությունը նշված մարզերում ու նաև ընդգրկել մարզային նոր տիրույթներ։
Նապոլեոն Հարությունյան՝ զանգերի կենտրոնի ղեկավար
-Ո՞րքան ժամանակ է, աշխատում եք կազմակերպությունում և ինչու՞ ընտրեցիք հենց Fnet-ը։
- Արդեն 1 տարի, աշխատելուս հիմնական մոտիվացիան Գևորգ Ենգիբարյանի հետ առաջին հանդիպումն էր: Երբ ծանոթացա ընկերության պլաններին, նպատակներին և տեղեկացա, թե ինչ ջանքեր են ներդրվել այդ ամենին հասնելու համար, որոշեցի, որ ես նույնպես պետք է միանամ այս երիտասարդ և եռանդուն թիմին։
- Պատմե՛ք մի փոքր զանգերի կենտրոնի աշխատանքի մասին։
- Զանգերի կենտրոնը շուրջօրյա սպասարկում է իրականացնում՝ լինելով լավագույն կապող օղակը ընկերության և բաժանորդների միջև։
Մենք անում ենք հնարավորը, որպեսզի բաժանորդների համար ավելի դյուրինացնենք մեզ հետ կապի ապահովման եղանակները և նրանց կողմից ստացված հայտերի կարգավորման գործընթացը՝ հաճախորդի բավարարվածությունը ձեռք բերելու և ընթացիկ գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար։
-Ո՞րն է Ձեր կարծիքով այս տարիների ընթացքում F net-ի գրանցած ամենամեծ ձեռքբերումը։
-Ամենամեծ ձեռքբերումը մեր բաժանորդների վստահությունն է, իսկ հաջողության գլխավոր գրավականն այն հստակ նպատակներն են, որոնք ունի F net-ը։